Էդ մարդիկ իմ ընկերներն են․ եթե իրենք «ահաբեկիչ» են, ուրեմն ես էլ եմ «ահաբեկիչ»․ Գառնիկ Դանիելյան
Քաղաքական
«Շրջանառվում է, որ դուք եք տվել Բագրատ Սրբազանի կեցավայրի վարձը: Այդպե՞ս է, թե՞ ոչ»,- նման հարց է լրագրողն ուղղել ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանին։
«Մինչև պատգամավոր լինելը, ես զբաղվել եմ գործարարությամբ: Հարյուրավոր մարդկանց եմ օգնել, նույն արցախցի մեր հայրենակիցներին: Ես սրա մասին չէի խոսի, բայց քանի որ եկել է պահը, ասեմ՝ հազարավոր մարդկանց օգնել եմ: Ո՛չ ցուցակ հրապարակող եմ, ո՛չ անուն- ազգանուն տվող: Եթե էս թիրախավորումը չլիներ, չէի խոսի... Այս կամ այն անհատին օգնությունը վերագրել, որ ահաբեկչություն է, տխմարության, խելագարության աստիճանի մեղադրանք է»,– պատասխանել է Դանիելյանը:
Դիտարկմանը՝ ասում են՝ իմանալով, որ «ահաբեկչի» համար եք անում, նշել է. «Էդ մարդիկ իմ ընկերներն են՝ Արթուրը Սարգսյանը, Սրբազանը, Իգորը Սարգսյան, Արան Ռոստոմյան: Եթե իրենք ահաբեկիչ են, ուրեմն ես էլ եմ ահաբեկիչ: Էդ մարդիկ ահաբեկիչ չեն եղել, անօրինական գործողություն չեն արել»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)