Ռուբեն Վարդանյանի գործն արդեն ՄԻԵԴ-ում է, տրվել է համար․ Սիրանուշ Սահակյան Երկու աշխատակցի դուրս են բերել թունելից՝ մահաբեր ջրհեղեղից 9 օր անց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Բաքվի դատարանը հանցավոր նախաձեռնություն է որակել․ Սահակյան ՈՒՂԻՂ․ Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի դատավճիռը ստացվել է․ Սիրանուշ Սահակյանի ասուլիսը ՌԴ ԱԽ․ «Թրամփի երթուղին» կարող է ԱՄՆ-ին հնարավորություն տալ ուժեր տեղակայել ՀՀ-ում ԱԹՍ-ների հարձակումից հետո Սոչիի օդանավակայանում՝ ավելի քան 100 ուշացած չվերթ ՆԳՆ․ Պարեկները կարող են ծառայություն իրականացնել նաև անջատված փարոսիկներով Մալայզիան բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները․ Մոհամադ Հասանը՝ Միրզոյանին Սամվել Կարապետյանը դատարանում հաղթեց Ռոման Բաղդասարյանին Ռուբեն Վարդանյանի գործը ստացել է գրանցման համար և կքննարկվի ՄԻԵԴ-ում․ փաստաբան Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներով Փաշինյանն ու Թուրքմենստանի նախագահը կարևորել են առևտրատնտեսական կապերի ընդլայնումը 

Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության. ՊԵԿ

Տնտեսություն

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ եք և ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության, որը չի ստացել պետական գրանցում, ապա հարկային մարմին պետք է ներկայացնեք վարձակալության վերաբերյալ հայտարարություն՝ գույքը փաստացի վարձակալության տրամադրման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում: Վարձակալությունը դադարեցնելուց հետո ևս անհրաժեշտ է ներկայացնել հայտարարություն՝ դադարեցման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում։ Այնուհետև պետք է ներկայացնել եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր և պետական բյուջե վճարել անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից 10% դրույքաչափով եկամտային հարկ։ Ի դեպ, 2024 թվականի հաշվետու տարվա եկամտային հարկը պետք է հաշվարկել և վճարել մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ։ Հիշեցնենք, որ եկամտային հարկը կարող եք վճարել յուրաքանչյուր ամիս (ստացված եկամտի 10% չափով) կամ տարեկան մեկ անգամ (տարվա ընթացքում ստացված եկամուտների հանրագումարի 10% չափով)։ Ընթացակարգը տարբեր է ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիների, ոչ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների համար։

ՊԵԿ-ը ուղեցույցի տեսքով ներկայացրել է յուրաքանչյուրի քայլերի հաջորդականությունը։

Ի՞նչ պետք է անել, եթե Դուք ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք և Հայաստանում անշարժ գույք եք հանձնել վարձակալություն

Քայլ 1․ Հարկային մարմին ներկայացնել հայտարարություն

Եթե ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացի եք, անշարժ գույք եք հանձնել վարձակալության, և գործարքը չի ստացել պետական գրանցում, ապա հարկային մարմին պետք է ներկայացնեք անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ հայտարարություն, ինչը կարող եք անել ինչպես թղթային տարբերակով՝ այցելելով հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին, այնպես էլ էլեկտրոնային եղանակով՝ www.e-request.am հարթակի միջոցով։ Հայտարարությունը թղթային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ պետք է այցելել ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին և տեղում ներկայացնել հայտարարությունը՝ լրացնելով պահանջվող տվյալները։ Ի դեպ, հայտարարությունը ներկայացնելու համար պարտադիր է հաշվառվել հարկային մարմնում՝ ստանալով հարկ վճարողի հաշվառման համար, ինչը կարող եք անել անմիջապես տեղում՝ հայտարարությունը հարկ վճարողների սպասարկման բաժնում ներկայացնելիս։

Հայտարարությունը կարող եք ներկայացնել նաև էլեկտրոնային տարբերակով՝ www.e-request.am հարթակի միջոցով։ Եթե չունեք ՀՎՀՀ, ապա նախևառաջ պետք է ուղարկեք ՀՎՀՀ ստանալու համար լրացված և ստորագրված դիմում՝ կցելով անձը հաստատող փաստաթղթի պատճենը և ՀԾՀ-ն: Այնուհետև, մեկ աշխատանքային օրվա ընթացքում Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի ՀՎՀՀ-ն, որից հետո նույն՝ www.e-request.am հարթակի միջոցով պետք է ներկայացնել անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ լրացված, ստորագրված դիմումը և հայտարարությունը:

Քայլ 2․ Ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր
Անշարժ գույքի վարձակալության մասով եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է.

  • Մուտք գործել ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ՝ նշելով համաձայնվում եմ կոճակը և մուտք «Ես եմ» համակարգի միջոցով դաշտը (նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացում և ստանալ էլեկտրոնային ստորագրություն, մանրամասները՝ տեղեկատվական հոլովակում
  • «Հայտարարագրեր» բաժնից ընտրել «Հաշվարկ (հայտարարագիր) եկամտային հարկի և սոցիալական վճարի» փաստաթղթի տեսակը։
  • Ընտրել հաշվետու ժամանակաշրջանը։
  • Հայտարարագրի լրացման հիմք ընտրել «Չեմ հանդիսանում 2024 արդյունքներով հայտարարատու» կետը, եթե ունեք միայն վարձակալության հանձնված գույք և չեք հանդիսանում տվյալ տարվա համար հայտարարատու։
  • Լրացնել հաշվետու տարվա ընթացքում ստացված վարձավճարների հանրագումարը հայտարարագրի 3-րդ՝ Հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող (ստացված) եկամուտներից եկամտային հարկի հաշվարկ բաժնի 1-ին կետի 7-րդ` «Վարձավճար» [3.10] տողում, որից հետո 10% եկամտային հարկը համակարգը կհաշվարկի ինքնաշխատ։ Իսկ այն դեպքում, երբ տարվա ընթացքում Ձեր ստացած վարձավճարների հանրագումարը գերազանցում է 60 մլն դրամը, ապա 60 մլն դրամը գերազանցող գումարը պետք է լրացնել նույն բաժնի 1-ին կետի 8-րդ` «Վարձավճարի 60 մլն դրամը գերազանցող գումար» [3.11] տողում, որից լրացուցիչ 10% դրույքաչափով եկամտային հարկը համակարգը կհաշվարկի ինքնաշխատ (հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 մլն դրամը գերազանցելու դեպքում՝ գերազանցող մասի համար հաշվարկում է լրացուցիչ եկամտային հարկ՝ 10% դրույքաչափով)։
  • Պահանջվող տվյալները լրացնելուց հետո սեղմել «Գրանցել» կոճակը, էլեկտրոնային տարբերակով ստորագրել հաշվարկ-հայտարարագիրը և ուղարկել հարկային մարմին՝ սեղմելով «Հանձնել ՊԵԿ» կոճակը։   

Քայլ 3. Վճարել եկամտային հարկը
Անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում յուրաքանչյուր հաշվետու տարվա համար ինքնուրույն պետք է հաշվարկել եկամտային հարկ` անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից 10% դրույքաչափով և վճարել պետական բյուջե։ Վճարումը կարող եք կատարել  և՛ կանխիկ, և՛ անկանխիկ եղանակով։ Վճարումն անկանխիկ եղանակով կարող եք իրականացնել ինչպես վճարային տերմինալների, այնպես էլ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով՝ հետևյալ քայլերով․ մուտք գործել համակարգ և «Վճարումներ» բաժնից սեղմել «Կատարել վճարում» կոճակը, «Վճարման գումար դաշտում» նշել գումարի չափը և բացված պատուհանում լրացնել բանկային տվյալներն ու սեղմել «Վճարել» կոճակը։ Իսկ կանխիկ եղանակով վճարելու համար պետք է այցելել ցանկացած բանկ և գումարը փոխանցել՝ 900008000490 գանձապետական միասնական հաշվին՝ հարկ վճարողի հաշվառման համարը պարտադիր լրացնելով հենց ՀՎՀՀ-ի համար նախատեսված համապատասխան դաշտում, ոչ թե նպատակ դաշտում։

Ի՞նչ պետք է անել, եթե ՀՀ քաղաքացի եք, բայց բնակվում եք արտերկրում և Հայաստանում անշարժ գույք եք հանձնել վարձակալություն

Քայլ 1. Հարկային մարմին ներկայացնել հայտարարություն
Եթե Հայաստանում անշարժ գույք եք հանձնել վարձակալության, բայց գտնվում եք արտերկրում, ապա անշարժ գույքի վարձակալության հայտարարությունը կարող եք ներկայացնել www.e-request.am համակարգի միջոցով։ Նախևառաջ անհրաժեշտ է ուղարկել ՀՎՀՀ ստանալու համար լրացված և ստորագրված դիմում՝ կցելով անձը հաստատող փաստաթղթի պատճենը և ՀԾՀ-ն, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի ՀՎՀՀ-ն, որից հետո անշարժ գույքի վարձակալության հայտարարությունը կարող եք ներկայացնել կրկին www.e-request.am հարթակի միջոցով՝ կցելով լրացված, ստորագրված դիմում և հայտարարություն:  Ի դեպ, եթե ՀՀ քաղաքացի եք և գտնվում եք արտերկրում, ապա վարձակալության վերաբերյալ հայտարարություն կարող եք ներկայացնել նաև լիազորված անձի միջոցով։

Քայլ 2․ Ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր
Անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում յուրաքանչյուր հաշվետու տարվա համար անհրաժեշտ է ներկայացնել եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր հետևյալ եղանակով.

  • Մուտք գործել Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ՝ նշելով համաձայնվում եմ կոճակը և մուտք «Ես եմ» համակարգի միջոցով դաշտը (նախօրոք պետք է ձեռք բերել էլեկտրոնային նույնականացում և էլեկտրոնային ստորագրություն, մանրամասները՝ տեղեկատվական հոլովակում
  • «Հայտարարագրեր» բաժնից ընտրել «Հաշվարկ (հայտարարագիր) եկամտային հարկի և սոցիալական վճարի» փաստաթղթի տեսակը։
  • Ընտրել հաշվետու ժամանակաշրջանը։
  • Հայտարարագրի լրացման հիմք ընտրել «Չեմ հանդիսանում 2024 արդյունքներով հայտարարատու» կետը, եթե ունեք միայն վարձակալության հանձնված գույք և չեք հանդիսանում տվյալ տարվա համար հայտարարատու։
  • Լրացնել հաշվետու տարվա ընթացքում ստացված վարձավճարների հանրագումարը հայտարարագրի 3-րդ՝ Հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող (ստացված) եկամուտներից եկամտային հարկի հաշվարկ բաժնի 1-ին կետի 7-րդ` «Վարձավճար» [3.10] տողում, որից հետո 10% եկամտային հարկը համակարգը կհաշվարկի ինքնաշխատ։ Իսկ այն դեպքում, երբ տարվա ընթացքում Ձեր ստացած վարձավճարների հանրագումարը գերազանցում է 60 մլն դրամը, ապա 60 մլն դրամը գերազանցող գումարը պետք է լրացնել նույն բաժնի 1-ին կետի 8-րդ` «Վարձավճարի 60 մլն դրամը գերազանցող գումար» [3.11] տողում, որից լրացուցիչ 10% դրույքաչափով եկամտային հարկը համակարգը կհաշվարկի ինքնաշխատ (հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 մլն դրամը գերազանցելու դեպքում՝ գերազանցող մասի համար հաշվարկում է լրացուցիչ եկամտային հարկ՝ 10% դրույքաչափով)։ Պահանջվող տվյալները լրացնելուց հետո սեղմել «Գրանցել» կոճակը, էլեկտրոնային տարբերակով ստորագրել հաշվարկ-հայտարարագիրը և ուղարկել հարկային մարմին՝ սեղմելով «Հանձնել ՊԵԿ» կոճակը։   

Քայլ 3. Վճարել եկամտային հարկը
Անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում յուրաքանչյուր հաշվետու տարվա համար ինքնուրույն պետք է հաշվարկել եկամտային հարկ` անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից 10% դրույքաչափով և վճարել պետական բյուջե։ Վճարումը կարող եք իրականացնել Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով՝ հետևյալ քայլերով․ մուտք գործել համակարգ և «Վճարումներ» բաժնից սեղմել «Կատարել վճարում» կոճակը, «Վճարման գումար դաշտում» նշել գումարի չափը և բացված պատուհանում լրացնել բանկային տվյալներն ու սեղմել «Վճարել» կոճակը։  Ի դեպ, կարևոր է հիշել, որ արտերկրից վճարումներ հնարավոր է իրականացնել միայն դրամային քարտով։

Ի՞նչ պետք է անել, եթե օտարերկրյա քաղաքացի եք, բայց անշարժ գույք եք հանձնել վարձակալության Հայաստանում

Քայլ 1. Հարկային մարմին ներկայացնել հայտարարություն
Եթե օտարերկրյա քաղաքացի եք և Հայաստանում անշարժ գույք եք հանձնել վարձակալության, ապա անշարժ գույքի վարձակալության հայտարարությունը կարող եք ներկայացնել www.e-request.am համակարգի միջոցով։ Նախևառաջ անհրաժեշտ է ուղարկել ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի ՀՎՀՀ համար ստանալու լրացված և ստորագրված դիմումը՝ կցելով անձը հաստատող փաստաթուղթ, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի ՀՎՀՀ-ն, որից հետո անշարժ գույքի վարձակալության հայտարարությունը կարող եք ներկայացնել կրկին www.e-request.am հարթակի միջոցով՝ կցելով լրացված, ստորագրված դիմում և հայտարարություն:

Քայլ 2․ Ստանալ համակարգի հասանելիություն
Անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու համար օտարերկրյա քաղաքացիները Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ կարող են մուտք գործել հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ), օգտվողի անուն և գաղտնաբառի միջոցով։ Գործընթացն իրականացվում է հետևյալ քայլերի միջոցով․

  • Ստանալ հայտարարագրման համակարգի հասանելիություն, որի համար www.e-request.am հարթակի միջոցով պետք է ուղարկել դիմում՝ կցելով անձը հաստատող փաստաթուղթ։ Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի համակարգի հասանելիությունն ստանալու հղումը։ Անցնելով հղմամբ՝ անհրաժեշտ է գրանցվել և ընտրել օգտվողի անունը և գաղտնաբառը։ Իսկ այն դեպքում, եթե օտարերկրյա քաղաքացին չունի ՀԾՀ կամ չի գտնվում ՀՀ-ում, ապա համակարգի հասանելիություն ստանալու դիմումը պետք է ուղարկել հետևյալ ձևաչափի համաձայն, որտեղ նշված է Cosign ՀՎՀՀ-ով ստորագրության տեսակի ակտիվացման անհրաժեշտության մասին:
  • Համակարգի հասանելիությունը ստանալուց հետո անհրաժեշտ է ձեռք բերել Cosign տեսակի էլեկտրոնային ստորագրություն՝ դիմելով www.ekeng.am «Էկենգ» ՓԲԸ-ին։ Օտարերկրյա քաղաքացիների համար գործում է էլեկտրոնային ստորագրության երկու տեսակ՝ CoSign ՀԾՀ-ով և CoSign ՀՎՀՀ-ով։ CoSign ՀՎՀՀ-ով տեսակի էլեկտրոնային ստորագրությունը տրամադրվում, եթե օտարերկրյա քաղաքացինի չունի հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ), կամ օտարերկրյա քաղաքացին, անկախ ՀԾՀ ունենալու հանգամանքից, չի գտնվում ՀՀ-ում։ Իսկ մնացած բոլոր դեպքերում տրամադրվում է CoSign ՀԾՀ-ով տեսակի էլեկտրոնային ստորագրություն։

Քայլ 2․ Ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր
Անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում յուրաքանչյուր հաշվետու տարվա համար անհրաժեշտ է ներկայացնել եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր հետևյալ եղանակով.

  • Մուտք գործել Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ, ապա սեղմել «Օտարերկրացի» կոճակը, բացված դաշտերում համապատասխանաբար լրացնել ՀՎՀՀ-ն, օգտվողի անունը, գաղտնաբառը, անվտանգության կոդը և սեղմել «Համաձայնվում եմ» կոճակը։
  • Հայտարարագրեր» բաժնից ընտրել «Հաշվարկ (հայտարարագիր) եկամտային հարկի և սոցիալական վճարի» փաստաթղթի տեսակը։
  • Ընտրել հաշվետու ժամանակաշրջանը։
  • Լրացնել հաշվետու տարվա ընթացքում ստացված վարձավճարների հանրագումարը հայտարարագրի 3-րդ՝ Հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող (ստացված) եկամուտներից եկամտային հարկի հաշվարկ բաժնի 1-ին կետի 7-րդ` «Վարձավճար» [3.10] տողում, որից հետո 10% եկամտային հարկը համակարգը կհաշվարկի ինքնաշխատ։ Իսկ այն դեպքում, երբ տարվա ընթացքում Ձեր ստացած վարձավճարների հանրագումարը գերազանցում է 60 մլն դրամը, ապա 60 մլն դրամը գերազանցող գումարը պետք է լրացնել նույն բաժնի 1-ին կետի 8-րդ` «Վարձավճարի 60 մլն դրամը գերազանցող գումար» [3.11] տողում, որից լրացուցիչ 10% դրույքաչափով եկամտային հարկը համակարգը կհաշվարկի ինքնաշխատ (հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 մլն դրամը գերազանցելու դեպքում՝ գերազանցող մասի համար հաշվարկում է լրացուցիչ եկամտային հարկ՝ 10% դրույքաչափով)։
  • Պահանջվող տվյալները լրացնելուց հետո սեղմել «Գրանցել» կոճակը, էլեկտրոնային տարբերակով ստորագրել հաշվարկ-հայտարարագիրը և ուղարկել հարկային մարմին՝ սեղմելով «Հանձնել ՊԵԿ» կոճակը։   

Քայլ 3. Վճարել եկամտային հարկը
Անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում յուրաքանչյուր հաշվետու տարվա համար ինքնուրույն պետք է հաշվարկել եկամտային հարկ` անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից 10% դրույքաչափով և վճարել պետական բյուջե։ Վճարումը կարող եք կատարել  և՛ կանխիկ, և՛ անկանխիկ եղանակով։ Վճարումն անկանխիկ եղանակով կարող եք իրականացնել Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով՝ հետևյալ քայլերով․ մուտք գործել համակարգ և «Վճարումներ» բաժնից սեղմել «Կատարել վճարում» կոճակը, «Վճարման գումար դաշտում» նշել գումարի չափը և բացված պատուհանում լրացնել բանկային տվյալներն ու սեղմել «Վճարել» կոճակը։ Իսկ կանխիկ եղանակով վճարելու համար պետք է այցելել ցանկացած բանկ և գումարը փոխանցել՝ 900008000490 գանձապետական միասնական հաշվին՝ հարկ վճարողի հաշվառման համարը պարտադիր լրացնելով հենց ՀՎՀՀ-ի համար նախատեսված համապատասխան դաշտում, ոչ թե նպատակ դաշտում։

Մի քանի փաստ, որոնց մասին կարևոր է իմանալ

  1. Նույն հասցեում գտնվող անշարժ գույքը (օրինակ՝ սեփական տան տարբեր հարկերը) տարբեր հարկային գործակալների կամ տարբեր ֆիզիկական անձանց վարձակալության տրամադրելիս՝ յուրաքանչյուր վարձակալական գործարքի համար պետք է ներկայացնել առանձին հայտարարություններ:
  2. Այն դեպքում, երբ ամսական վարձակալական վճարի չափը տարվա ընթացքում մի քանի անգամ փոփոխվել է, ապա յուրաքանչյուր փոփոխված վարձակալական վճարի համար պետք է ներկայացնել առանձին հայտարարություն՝ նշելով համապատասխան ժամանակաշրջանը։
  3. Անշարժ գույքի վարձակալության հետ կապված օրենսգրքով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում սահմանված է տուգանք անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը։ Մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում տուգանքը գանձվում է 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը։

    Տուգանք ՉԻ կիրառվի, եթե
  • անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում,
  • վարձակալության գործարքից ծագող իրավունքները չեն ստացել պետական գրանցում, սակայն անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ օրենսգրքով սահմանված ժամկետում հարկային մարմին է ներկայացվել հայտարարություն կամ հարկ վճարողը անշարժ գույքի վարձակալությունից ստացվող եկամուտներից oրենսգրքով սահմանված կարգով հաշվարկել է եկամտային հարկը։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուբեն Վարդանյանի գործն արդեն ՄԻԵԴ-ում է, տրվել է համար․ Սիրանուշ ՍահակյանԵրկու աշխատակցի դուրս են բերել թունելից՝ մահաբեր ջրհեղեղից 9 օր անց«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Բաքվի դատարանը հանցավոր նախաձեռնություն է որակել․ ՍահակյանՈՒՂԻՂ․ Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի դատավճիռը ստացվել է․ Սիրանուշ Սահակյանի ասուլիսըՌԴ ԱԽ․ «Թրամփի երթուղին» կարող է ԱՄՆ-ին հնարավորություն տալ ուժեր տեղակայել ՀՀ-ումԱԹՍ-ների հարձակումից հետո Սոչիի օդանավակայանում՝ ավելի քան 100 ուշացած չվերթՆԳՆ․ Պարեկները կարող են ծառայություն իրականացնել նաև անջատված փարոսիկներովՄալայզիան բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները․ Մոհամադ Հասանը՝ ՄիրզոյանինՍամվել Կարապետյանը դատարանում հաղթեց Ռոման ԲաղդասարյանինՌուբեն Վարդանյանի գործը ստացել է գրանցման համար և կքննարկվի ՄԻԵԴ-ում․ փաստաբանՀայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներովՓաշինյանն ու Թուրքմենստանի նախագահը կարևորել են առևտրատնտեսական կապերի ընդլայնումըԹրամփը հրապարակել է հոդված՝ Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացի մասինԹունիսի ԱԳ նախարարը՝ Արարատ Միրզոյանին․ «Վերահաստատում եմ Ձեզ հետ սերտորեն աշխատելու իմ հանձնառությունը»Առևտրի ոլորտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք. ՊԵԿԱշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած քաղաքացիների տարկետման պայմաններըԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հոգևոր հովիվի հետԾառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 16։00-ինԹրամփ․ Պուտինի և Զելենսկու միջև թշնամանքի մակարդակն է պատճառը, որ պատերազմը չի ավարտվումԵրևանում այսօր՝ մինչև +33°CԹուրքիայում հետաքննություն է սկսվել Ահմեթ Դավութօղլուի դեմ՝ Էրդողանին «վիրավորելու» մեղադրանքով2026թ. օգոստոսին Հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ. ՎԿԹրամփը՝ Կանադայի վարչապետին․ «Ինձ թշնամի ներկայացնելը շատ վատ քաղաքականություն է»Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը «Mercedes GL»-ով հայտնվել է արգելապատնեշի վրա40-ամյա տղամարդը պարեկներին հայտնել է «Կրիստալ» փաթեթի մասինԳյումրիում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել էՈ՞վ է պահելու հայ-թուրքական և հայ-իրանական հսկայական սահմանը ՌԴ-ի դուրս գալուց հետո․ ԱբրահամյանԱՄՆ-ը հետաքննում է Իրանում հարսանիքին հասցված հարվածըՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի՝ Փրկարարի օրվա առթիվ ուղերձըԻնչ խմորումներ են Աբովյան համայնքի շուրջ. հեղինակության փնտրտուք․ «Ժողովուրդ»Սպանդանոցային մորթի կեղծ փաստաթղթերով մսամթերք են վաճառել. նախաքննությունն ավարտվել է«Իրավունք». Արցախյան գեներալ-բիզնեսմենները անհասանելի են արցախահայերի համար «Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար«Իրավունք». «Անիմաստ ՌԴ-ին քլնգելուց ոչ մի օգուտ չկա». Ինչ է զգուշացրել Փաշինյանը թիմակիցներին«Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել «Իրավունք». Լիլիթ Մակունցը որոշում ունի«Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել «Հրապարակ»․ Այլեւս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը Ինչպես է փոխվել արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի ունեցվածքը մեկ տարում․ ԺողովուրդՓաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Արևմուտքն էլ է պայմաններ դնում ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ»Վենսը պայման է դրել Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար Կարիերայի առաջընթաց սեպտեմբերին. կենդանակերպի այս նշաններին սպասում է անհավանական հաջողություն Սեպտեմբերի 4-ին և 7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Բժիշկը զգուշացրել է սննդի հետ օղի խմելու վտանգների մասին Ֆրանսիան ապրել է 1900 թվականից ի վեր ամենաշոգ և ամենաարևոտ ամառը Փրկարար ծառայությունը զգուշացնում է ԳյումրեցիներինՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ամենադիտված