Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 ավտոմեքենաներ Նախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է անցնել «Զանգեզուրի միջանցքով» Հեծանվային արշավի երրորդ՝ 35 կիլոմետրանոց հատվածը դժվար հաղթահարեցինք. վարչապետ 2-ամյա երեխան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել․ նրան տեղափոխում են Երևան ՊՆ-ում «վհուկների որսը» շարունակվում է․ բարձրաստիճան գեներալների պաշտոնանկություններ են սպասվում ՌԴ ԱԳՆ․ Ուկրաինան խախտել է էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածների մորատորիումը Նախաձեռնության նպատակն է նպաստել Հայաստանում հեծանվային արշավների ավանդույթի ձևավորմանը․ ԿԳՄՍՆ Վեհափառ Հայրապետի դատավարությունը Հայաստանի համար ամենավտանգավոր դատն է․ Տեր Հարություն Արտակ Քամալյանը վերանշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում Ավտովթար՝ Երևանում․ հարսանիքի մեկնող «Mercedes G»-ն բախվել է երկու «Toyota»-ների Վրաց-թուրքական սահմանին ձերբակալվել է Ինտերպոլի «կարմիր ծանուցագրով» հետախուզվող Ադրբեջանի քաղաքացին Արմեն Սիմոնյանն ազատվել է ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից 

Արցախահայության վերադարձի իրավունքի իրացմանն ուղղված շվեյցարական նախաձեռնությանը նվիրված ներկայացուցչական քննարկում ԱՄՆ Կոնգրեսում

Քաղաքական

ԱՄՆ Կոնգրեսում, հուլիսի 8-ին, անցկացվել է կոնգրեսական բրիֆինգ՝ նվիրված բռնի տեղահանված արցախահայության հավաքական և պաշտպանված վերադարձը կազմակերպելուն միտված շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։

Ավելի քան 200 մասնակիցներ՝ Կոնգրեսի աշխատակիցներ, մարդու իրավունքների պաշտպաններ, նախկին դիվանագետներ ու փորձագետներ մասնակցել են միջոցառմանը, որի բանախոսներն էին Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը  և Լուկաս Ռեյմանը, Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության նախագահ Ջոն Էյբները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Բանախոսությունը բացել է կոնգրեսական Քրիս Սմիթի գրասենյակի ղեկավար Մարկ Միլոշը։ Բանախոսներից յուրաքանչյուրն անդրադարձել է արցախահայության վերադարձի իրավունքի իրավական, դիվանագիտական և հումանիտար ասպեկտներին։

Իր հերթին՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է․«Իրական խաղաղությունը՝ կայուն և երկարաժամկետ, չի կարող Հայաստանի վրա պարտադրվել զենքի սպառնալիքով՝ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և Արցախի բնիկ հայկական բնակչության հաշվին։ Այսպես կոչված «խաղաղության պայմանները», որոնք այժմ պարտադրվում են Երևանին՝ որպես միակողմանի հնազանդություն ցեղասպանական Ադրբեջանին, պետք է մերժվեն։ Անհրաժեշտ է ձևավորել նոր խաղաղություն՝ հիմքում ունենալով արցախահայության ապահով վերադարձն իրենց հայրենիք»։

Շվեյցարացի պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելը ներկայացրել է նախաձեռնության ծագումը որպես անձնական պարտավորություն, որը նա ստանձնել էր 2024 թվականին՝ Հայաստան կատարած այցելության ընթացքում, հանդիպելով Արցախից տեղահանված անձանց․ «Մի կին ցույց տվեց ինձ իր նախկին տան տեսանյութը, որն այժմ օկուպացված է։ Այդ տեսարանը կոտրեց իմ սիրտը։ Այդ պահին ես հասկացա՝ պետք է գործեմ։ Խոստացա նրան ու մյուս փախստականներին, որ կօգնեմ»։

Ֆոնտոբելը ընդգծել է նախաձեռնության չեզոք և համապարփակ բնույթը․ «Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունը ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս աջակցել խաղաղությանը՝ առանց անմիջական ռիսկ կրելու։ Մենք՝ շվեյցարացիներս, չեզոք ենք և ունենք փորձ ու վստահություն՝ նման հարթակներ կազմակերպելու գործում։ Այժմ մեզ պետք է միջազգային լայն աջակցություն՝ հատկապես ԱՄՆ-ի կողմից»։

Պատգամավոր Լուկաս Ռեյմանն ընդգծել է՝ Ադրբեջանի գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը։ Նա, մասնավորապես, նկատել է․ «Արցախցի հայերի վտարումը միջազգային հումանիտար իրավունքի լուրջ խախտում է։ Շվեյցարիայի արտգործնախարարությունն իր կայքում հստակ նշում է, որ «քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները» և «բնակչության ապօրինի տեղահանումը» պատերազմական հանցագործություններ են»։ Նա նաև հավելել է, որ ԵԱՀԿ-ն կարող է կարևոր դեր խաղալ, հատկապես հաշվի առնելով, որ Շվեյցարիան  2026 թվականին ստանձնում է կառույցի նախագահությունը․ «ԱՄՆ-ը կարող է օգնել վերակենդանացնել Մինսկի խումբը՝ նպաստելով հարկադիր տեղահանվածների վերադարձին։ Սա է կայուն խաղաղության հիմքը»։

Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության նախագահ Ջոն Էյբները նկարագրել է էթնիկ զտումը որպես միտումնավոր քաղաքականության վերջնակետ, որը հետապնդում էր Արցախի բնակչությանը՝ սովի և ահաբեկման թուլացմամբ․ «Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց՝ որպես ինը ամիս տևած շրջափակման գագաթնակետ։ Շրջափակման նպատակն էր բնակչությանը սովի միջոցով ուժասպառ անելը։ Արդյունքում՝ տեղի ունեցավ Արցախից հայ քրիստոնյաների էթնո-կրոնական զտում»։ Էյբներն ընդգծել է․ «Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունը ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս՝ հարգելու իր նախկին խոստումները և նպաստելու կայուն խաղաղությանը։ Դա նաև հնարավորություն է՝ օգնելու կանգնեցնել աշխարհի ամենահին քրիստոնեական համայնքներից մեկի հանդեպ իրականացված էթնո-կրոնական զտումը»։

Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը ներկայումս համակարգում է «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը», շեշտել է․ «միջազգային հանրությունը պետք է հարգի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումները և առաջ տանի վերադարձի պայմանները՝ հիմնված իրավունքների ու երաշխիքների վրա։ Սա պարզապես տեղական կամ էթնիկ խնդիր չէ։ Սա մարտահրավեր է՝ ուղղված միջազգային կարգին և մարդու իրավունքների նկատմամբ արևմտյան հանձնառությունների արժանահավատությանը»։ Նա հավելել է․ «Շվեյցարական հարթակը կողմեր ընտրելու մասին չէ։ Դա չեզոք, սկզբունքային հարթակ է՝ որտեղ լռեցված ձայները կարող են լսվել, և որտեղ Ադրբեջանն ու Արցախի հայերը կարող են համատեղ ելք գտնել»։

Ֆոնտոբելի, Ռեյմաննի, Էյբների և Օսկանյանի պատվիրակությունը ժամանել էին Վաշինգտոն՝ մի շարք բարձր մակարդակի հանդիպումների նպատակով՝ պետդեպարտամենտի, Կոնգրեսի և մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հիշյալ կոնգրեսական բրիֆինգին մասնակցության համար։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 ավտոմեքենաներՆախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է անցնել «Զանգեզուրի միջանցքով»Հեծանվային արշավի երրորդ՝ 35 կիլոմետրանոց հատվածը դժվար հաղթահարեցինք. վարչապետ2-ամյա երեխան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել․ նրան տեղափոխում են Երևան ՊՆ-ում «վհուկների որսը» շարունակվում է․ բարձրաստիճան գեներալների պաշտոնանկություններ են սպասվումՌԴ ԱԳՆ․ Ուկրաինան խախտել է էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածների մորատորիումըՆախաձեռնության նպատակն է նպաստել Հայաստանում հեծանվային արշավների ավանդույթի ձևավորմանը․ ԿԳՄՍՆՎեհափառ Հայրապետի դատավարությունը Հայաստանի համար ամենավտանգավոր դատն է․ Տեր ՀարությունԱրտակ Քամալյանը վերանշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնումԱվտովթար՝ Երևանում․ հարսանիքի մեկնող «Mercedes G»-ն բախվել է երկու «Toyota»-ներիՎրաց-թուրքական սահմանին ձերբակալվել է Ինտերպոլի «կարմիր ծանուցագրով» հետախուզվող Ադրբեջանի քաղաքացինԱՄՆ փոխգնդապետը հայտարարել է, որ Ռուսաստանին ռազմական ճանապարհով հաղթել հնարավոր չէԱրմեն Սիմոնյանն ազատվել է ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնիցԹբիլիսյան խճուղում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes»Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածԱրմեն Մկրտչյանը վերանշանակվել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնումՆեպալում ջրհեղեղների հետևանքով 616 մարդ զոհվել է, 2500-ը՝ անհետ կորելԼենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններումՆելլի Դավթյանը վերանշանակվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում Արմեն Ղազարյանը վերանշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի դեմ մեղադրական գործն ուղարկվել է դատարանԿամո Ցուցուլյանը վերանշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնումԱրամ Ղազարյանը վերանշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնումԵրևանում օդի աղտոտվածության բարձր մակարդակ է արձանագրվելՏարեվերջին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելուԱվտովթար Վայոց ձորում․ «Mitsubishi Pajero»-ն կողաշրջվել է և հայտնվել ձորակումՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 29-ինԻշխանությունը արցախցիների խնդիրները ծածկում է ներքին թշնամանք հրահրելով. ԱբրահամյանԵղանակը Հայաստանում․ սպասվում են տեղումներՌուսական բանակը հարվածել է Նիկոլաևի նավահանգստի ծովային տերմինալին և լոգիստիկ կենտրոններինԴժվար օրեր միշտ էլ եղել են և լինելու են, բայց հավատքի ուժով այս դժվարությունների մեջ պետք է ավելի լավ ճանաչենք մեզ. Տեր ՎազգենՊուտին-Փաշինյան հանդիպում. ճգնաժամի կառավարում՝ բեկման փոխարեն․ ՍուրենյանցԻրանի ԱԳ նախարար․ «Անվտանգության հարցում մենք զիջումների չենք գնա»Թրամփը հայտնել է նավթային խոշոր գործարքի մասինՀորդառատ անձրևի հետևանքով Գյումրի քաղաքի Անի թաղամասի մի շարք հասցեներում ջրալցվել են նկուղներՓոխվարչապետը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի ապաշրջափակման աշխատանքներըԱլեն Սիմոնյանի հայտարարությունները համարում ենք սադրիչ․ ԶախարովաԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. «Փաստ»Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ»«Հրապարակ»․ Ինչպես է ՊՆ-ն ամեն կերպ խոչընդոտել ոչ յուրային ընկերության չնախատեսված հաղթանակը տենդերում «Հրապարակ»․ Մեղրիում թեժանում է Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» «Հրապարակ»․ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին «Հրապարակ»․ ՊՆ-ում նոր պաշտոնանկություններ են սպասվում Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ»«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» «Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու Երկար քնելը վտանգավոր չէ․ գիտնականներ Ֆինանսական հորոսկոպ 2026 թվականի սեպտեմբերի համար. որ կենդանակերպի նշանները կլողան փողի մեջ Անչափահասների համար սոցկայքերը կդառնան անհասանելի
Ամենադիտված