Ուկրաինական դրոնները զանգվածային հարված են հասցրել Բելգորոդի մարզին՝ չեզոքացվել է հինգ թռչող սարք
Քաղաքական
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 9-ի առավոտյան ժամերին Բելգորոդի մարզի երկնքում խոցվել է հինգ ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Դրոնները ոչնչացվել են տարբեր հատվածներում՝ ժամը 08:50-ից մինչև 10:40-ը։
Ըստ հայտարարության՝ բոլոր խոցված սարքերը եղել են ինքնաթիռային տիպի՝ ունակ անցնելու հարյուրավոր կիլոմետրեր և տեղափոխելու մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր, հայտնում է Лента.ру-ն։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ուկրաինան կիրառել էր «Պեկլո» դրոններ Կուրսկի վրա հարվածի ժամանակ, ինչի հետևանքով զոհվել էին երեք քաղաքացի։ Այս նոր հարձակումը գնահատվում է որպես շարունակվող թիրախավորում՝ Ռուսաստանի սահմանամերձ շրջանների նկատմամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)