Երևանում «Լադա»-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին և հայտնվել մայթին․ վարորդին հասցրել են հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի «Դեֆանս հաուզինգ» բնակելի թաղամասի մոտ Երևանի բնակիչ 22-ամյա Դավիթ Բաբայանը իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշնեին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վարորդին առաջինը օգնության են հասել «Դեֆանս հաուզինգ» բնակելի թաղամասի անվտանգության աշխատակիցները, որոնք այնուհետև ահազանգել են շտապօգնություն, ապա շտապօգնության բժիշկները նրան տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով