ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Հասարակություն
Հուլիսի 8-ին ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում տեղի ունեցած ականանետային կրակոցի պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը) 1-ին մասով և 550-րդ հոդվածի (զինվորական պաշտոնեական անփութությունը) 1-ին մասով:
Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։
Վնասվածք ստացած զինծառայողները ճանաչվել են տուժողներ:
«Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է»,- նշեցին ՔԿ-ից։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ