ՌԴ ԱԳՆ-ն որոշ ռուսաստանցիների համար Հայաստան մուտք գործելու արգելքը համարում է ոչ բարեկամական
Քաղաքական
Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արգելքը Հայաստան հակասում է Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների դաշնակցային բնույթին, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արգելքը համարում ենք ոչ բարեկամական քայլ, որը հակասում է ռուս-հայաստանյան համագործակցության դաշնակցային բնույթին։ Մենք բազմիցս կոչ ենք արել մեր հայ գործընկերներին դադարեցնել այս արատավոր պրակտիկան», - ասել է նա չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ այս հարցը քննարկվել է արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների կողմից ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսին Հայաստան կատարած այցի ժամանակ։
«Հայկական կողմին առաջարկվել են կոնկրետ քայլեր, ուստի մենք սպասում ենք Երևանի արձագանքին», - ընդգծել է Զախարովան։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով