Թրամփը գտել է Ռուսաստանին «խաղաղություն համոզելու» միակ ճանապարհը․ WP
ԱՄՆ
Ուկրաինայում ճգնաժամը լուծելու միակ ճանապարհը «հակամարտությունը շարունակելու գինը բարձրացնելն» է։ Այս եզրակացությանն է հանգել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է The Washington Post-ը։
«Ի վերջո, Թրամփը հասկացավ, որ Ռուսաստանի առաջնորդին խաղաղություն հաստատելուն ստիպելու միակ ճանապարհը հակամարտությունը շարունակելու գինը զգալիորեն բարձրացնելն է», - ասվում է թերթի հայտարարության մեջ։
«Գինը բարձրացնելու» որոշում կայացնելով, ըստ WP-ի, Թրամփը «բացեց նոր գլուխ ուկրաինական պատմության մեջ, որը բերում է և՛ հույս, և՛ վտանգ»։
Թրամփը խոստացավ մինչև 100% մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի հետ առևտուր անող երկրներից ներմուծվող ապրանքների վրա, եթե առաջիկա 50 օրվա ընթացքում Ուկրաինայի հարցում առաջընթաց չլինի։ Եվրոպան այս քայլերը համարեց անբավարար և հիասթափություն հայտնեց, որ Վաշինգտոնը չի օգտագործել պատժամիջոցների ողջ ներուժը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)