ՌԴ-ում քննադատել են Զելենսկուն՝ «Ռուս-Ուկրաինայի մկրտության» հայտարարության համար
Քաղաքական
Ռուսաստանի Դաշնության Սենատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը կոշտ արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը «Ռուս-Ուկրաինայի մկրտության» կապակցությամբ՝ այն անվանելով ցինիկ քայլ։
Կարասինի խոսքով՝ Զելենսկու ցանկացած անդրադարձ եկեղեցական թեմային՝ լինի դա օրացույցի փոփոխություն կամ պատմական մեկնաբանություն, խորապես հակասում է ուկրաինական իրականությանը, որտեղ, նրա գնահատմամբ, ճնշումներ են գործադրվում իրական ուղղափառ հավատացյալների նկատմամբ։
Նախօրեին Զելենսկին Ուկրաինայի քաղաքացիներին շնորհավորել էր «Ռուս-Ուկրաինայի մկրտության» օրվա կապակցությամբ։ Ավելի վաղ նա պետականության օրը տեղափոխել էր հուլիսի 28-ից հուլիսի 15՝ եկեղեցական օրացույցի փոփոխության հիման վրա։ 2022-ին Զելենսկին Ուկրաինան անվանել էր Կիևյան Ռուսի միակ օրինական ժառանգորդը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)