Կատարն դատապարտել է Իսրայելի հարվածները Սիրիայում՝ անվանելով դրանք «անպատասխանատու»
Քաղաքական
Կատարի Արտաքին գործերի նախարարության խոսնակը Դոհայում անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում կոշտ քննադատության է ենթարկել Իսրայելի վերջին հարվածները Սիրիայի Սուվեյդա նահանգում։
«Կատարն դատապարտում է Իսրայելի անպատասխանատու գործողությունները տարածաշրջանում։ Իսրայելն իրավունք չունի զբաղվելու սիրիացի քաղաքացիների անվտանգությամբ», — հայտարարել է Մաջեդ ալ-Անսարին։
Նրա խոսքով՝ Իսրայելի այս քայլերը ոչ միայն անիմաստ են, այլ նաև չափազանց վտանգավոր՝ միջազգային հանրությունը չպետք է անտեսի այդ անպատժելիությունը։ Կատարն կոչ է արել միջազգային կառույցներին արձագանքել Իսրայելի սադրիչ գործողություններին, որոնք իրականացվում են ոչ միայն Սիրիայում, այլև Գազայում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)