Օրբանը պահանջում է ԵՄ-ից պատժամիջոցներ Ուկրաինայի դեմ՝ հունգարացու մահվան պատճառով
Քաղաքական
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը դիմել է Եվրամիությանը՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի դեմ այն բանից հետո, երբ մոբիլիզացիայի ընթացքում զոհվել է հունգարական ծագում ունեցող քաղաքացի՝ Յոժեֆ Շեբեշտենը։
Օրբանի հայտարարությունն արվել է Բրյուսելում կայացած քննարկումների ժամանակ և հրապարակվել է Facebook-ում։ Նա կոչ է արել անմիջապես ներառել Ուկրաինայի այն պաշտոնյաներին, ովքեր պատասխանատու են Շեբեշտենի մահվան համար, ԵՄ մարդու իրավունքների սանկցիոն ցուցակում։
Հունգարական կողմը վերջին շրջանում կտրուկ քննադատում է Կիևի մոբիլիզացիոն քաղաքականությունը՝ հատկապես Կարպատյան տարածաշրջանում բնակվող ազգային փոքրամասնությունների նկատմամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)