Բեռլինի դատարանը ապօրինի է ճանաչել պաղեստինցի բժշկին Գերմանիայում խոսելու արգելքը
Քաղաքական
Բեռլինի վարչական դատարանը որոշում է կայացրել, որ պաղեստինցի վիրաբույժ Ղասան Աբու-Սիտտայի հանդեպ կիրառված խոսքի արգելքը Գերմանիայում հակաօրինական է։ Դատարանը նշել է, որ չկա որևէ հիմք ենթադրելու, թե Աբու-Սիտտան կարող էր հանցանք գործել կամ սպառնալիք ներկայացնել երկրի ժողովրդավարական կարգին՝ Պաղեստինի համագումարին մասնակցելու ընթացքում։
Դատավորները նշել են, որ հոկտեմբերի 7-ից հետո Աբու-Սիտտան հրապարակավ ոչ մի հայտարարություն չի արել, որը կկրեր քրեական բնույթ կամ կհայտներ ահաբեկչական խմբերի աջակցության մասին։
Դատարանը նաև ընդգծել է, որ բժիշկն ունի պատմական վկայի կարգավիճակ և նրա ցուցմունքները ներկայացվել են Միջազգային քրեական դատարանին։ Այս հանգամանքը, ինչպես նաև նրա խոսքի ազատության իրավունքը, պետք է հաշվի առնվեին Բեռլինի իշխանությունների կողմից։ Պետական կողմը նախկինում պնդել էր, թե Աբու-Սիտտան իբր աջակցել է Համասին՝ ելույթ ունենալով Գազայի ալ-Շիֆա հիվանդանոցի մոտ կազմակերպված ասուլիսում, գրոում է Al-Jazeera-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)