Լավրովը ծաղրել է Թրամփի 50-օրյա ուլտիմատումը. «Արդեն տեսել ենք և՛ 24 ժամ, և՛ 100 օր»
Քաղաքական
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած ուլտիմատումը՝ կապված Ուկրաինայի հարցով 50-օրյա վերջնաժամկետի հետ։ Լավրովը հիշեցրել է, որ նման նախազգուշացումներ եղել են նաև նախկինում՝ «24 ժամ, 100 օր», և դրանք որևէ արդյունք չեն տվել։
Լավրովը նշել է, որ Մոսկվան փորձում է հասկանալ՝ ինչ է կանգնած Թրամփի այս հայտարարության հետևում։ Ըստ նրա՝ Վաշինգտոնում բազմիցս առաջարկել են խաղաղ կարգավորման ժամկետներ, սակայն այդ բոլոր առաջարկները «անցել են»՝ առանց կոնկրետ արդյունքների։
Թրամփը վերջերս սպառնացել էր Մոսկվային և նրա գործընկերներին 100 տոկոս մաքսատուրքերով, եթե առաջիկա 50 օրում Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ համաձայնություն չստորագրվի՝ մեղադրելով Ռուսաստանին «դատարկ խոսակցությունների» մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)