Լավրովը մեղադրել է Կիևին՝ բանակցային գործընթացը ձգձգելու մեջ
Քաղաքական
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինան կարող էր արագացնել խաղաղ բանակցությունները, եթե համաձայնվեր նշել երրորդ ռաունդի ամսաթիվը։ Նրա խոսքով՝ նման քայլը կկրճատեր ԱՄՆ նախագահի առաջարկած 50-օրյա վերջնաժամկետը։
Լավրովը նաև կասկած է հայտնել, որ արևմտյան գործընկերները Թրամփին ներկայացնում են իրական պատկերն Ուկրաինայի շուրջ։ Նա ընդգծել է, որ Մոսկվան գործում է Ռուսաստանի նախագահի հաստատած հստակ ծրագրով, գրում է Лента.ру-ն։
Ավելի վաղ Թրամփը սպառնացել էր կիրառել 100 տոկոս մաքսատուրքեր Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների դեմ, եթե 50 օրում չհասնեն խաղաղ համաձայնության։ Նա նաև մեղադրել էր Մոսկվային «դատարկ խոսակցությունների» մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)