ԵՄ-ն հայտարարել է` համայնքի յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում՝ Ուկրաինա զորք ուղարկել, թե ոչ
Աշխարհ
Եվրոպական Միության երկրները ինքնուրույն կորոշեն՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո զորք ուղարկել, թե ոչ. դեռևս միասնական եվրոպական որոշում չկա։ Այս մասին հայտարարել է Եվրոպական դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը Կոպենհագենում ԵՄ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուն պես, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ որոշ երկրներ արդեն որոշել են զորքեր ուղարկել, իսկ մյուսները՝ ոչ։ Դիվանագետը հավելել է, որ ԵՄ-ի մաս չհանդիսացող չեզոք երկրները նույնպես կարող են մասնակցել Ուկրաինա զորքեր ուղարկելուն։
Կալլասը հայտարարել է, որ ԵՄ-ն ներկայումս Ռուսաստանից որևէ երաշխիք չունի եվրոպական զորքերի համար։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը «չի ցանկանում խաղաղություն» և կոչ է արել «մեծացնել ճնշումը» երկրի վրա, որպեսզի այն համաձայնվի ԵՄ զորքեր մտցնել Ուկրաինա։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի