Սերբիան ցանկանում է Եվրոինտեգրում, բայց ոչ Ռուսաստանի հաշվին․ Վուչիչ
Աշխարհ
Սերբիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չի սահմանի, սակայն պաշտոնական Բելգրադը ԵՄ-ի անդամակցության ճանապարհին է, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, գրում է РИА Новости-ն:
«Սերբիան պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ: Չեմ կարող հայրիկիս բացատրել՝ ինչու է կարևոր Եվրոինտեգրումը, քանի որ նա և նրա տարեկիցները ավելի շատ սիրում են Ռուսաստանը և առաջնորդվում են իրենց հույզերով: Ոմանք չեն ցանկանում լսել իրական փաստարկները: Մյուս կողմից, նրանք, ովքեր սիրում են միայն Եվրոպան, ինչպես բացատրել նրանց, թե ինչու է Ռուսաստանը մեզ համար նշանակալի», - հայտարարել Է Վուչիչը։
Սերբիայի նախագահը նաև կարեւորել է Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը, քանի որ ՉԺՀ-ն «ամենաարագ զարգացող տնտեսությունն է»:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի