Պակիստանը և Հայաստանը կքննարկեն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը
Քաղաքական
Այսօր ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույց ունեցանք, գրել է Պակիստանի ԱԳ նախարար Մոհամմադ Իսհակ Դարը։
«Համաձայնության եկանք քննարկել Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը»,– X-ի իր միկրոբլոգում հայտնել է պակիստանցի նախարարը։
Նշենք, որ Պակիստանը միակ երկիրն է աշխարհում, որը չի ճանաչում Հայաստանը՝ որպես պետություն, այն դեպքում, երբ Հայաստանը ճանաչում է Պակիստանին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)