Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարները Կառավարության շենքից տեղափոխվել են Ջաջուռի թանգարան
Կառավարության որոշմամբ և պետական բյուջեի միջոցներով Կառավարաության շենքի 3-րդ հարկի նիստերի մեծ դահլիճում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները տեղափոխվել են Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրում գտնվող Մինաս Ավետիսյանի թանգարան:
Թանգարանի ֆեյսբուքյան էջից իմանում ենք, որ որմնանկարների մոնտաժման և ամրակայման աշխատանքներն ավարտվել են, և արդեն բաց են այցելուների համար:
«Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները ստեղծվել են 1973 թվականին ` Գյումրիի Էլեկտրոսարքավորումների գործարանի համար: Որմնանկարները մեծապես տուժել էին 1988 թվականի երկրաշարժից: Իտալացի և հայ մասնագետների կողմից վերականգնվելուց հետո Կառավարության շենք էին տեղափոխվել 2010 թվականին: Այն ժամանակ որմնանկաների վերականգնման համար հատկացվել էր 20 մլն դրամ:
«Հանդիպում» որմնանկարին գրված է. «Նվիրվում է 1915թ. Եղեռնի զոհերի հիշատակին»:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի