Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատոր Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին Արծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն Սիմոնյան Հայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմը Մեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակ Հայաստանը երբեք չի կարող որևէ նախագծի մեջ մտնել, որը կարող է դեմ լինել իր անմիջական հարևանին, մասնավորապես՝ Իրանին. Ալեն Սիմոնյան 70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի. դա իրականության հետ կապ չունի. Ալեն Սիմոնյան Միլլերը՝ Սպիտակ տան նոր ղեկավարը․ Թրամփը պատրաստվում է կոշտ հակամարտության Կոնգրեսի հետ Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. Հետք Իսկ ինչի մենք պետքա կարողանանք տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը՝ ոչ, և ավելին՝ վճարի դրա համար. Ալեն Սիմոնյան Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասին Հրավիրում եմ ընդդիմադիրներին՝ քննարկենք՝ ի՞նչ զիջման մասին է խոսքը, պայմանագրի բոլոր կետերը երկկողմանի են. Ալեն Սիմոնյան 

Ամենակարևորը տեղի է ունենում դասարանում՝ ուսուցիչ-աշակերտ ճիշտ համագործակցությամբ. Ժաննա Անդրեասյան

Հասարակություն

2025-26 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցություններն ամփոփվել են Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմամբ։ Քննարկումը վարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկա են եղել նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ոլորտի այլ պատասխանատուներ:

Խորհրդակցության մեկնարկից առաջ նախարարը ծանոթացել է «Կրթական էքսպո» ցուցահանդեսում ներկայացված լավագույն նախագծային աշխատանքներին, որոնք հեղինակել են Երևանի դպրոցների աշակերտները: Նախարարը հետաքրքրվել է դրանց իրականացման մանրամասներով ու արդյունավետությամբ:

 

Այնուհետև «Ամսվա լավագույնները» մրցույթի հաղթողները պարգևատրվել են ԿԳՄՍՆ շնորհակալագրերով:

Գնահատանքի խոսքեր հնչեցնելով մանկավարժների կատարած աշխատանքի վերաբերյալ՝ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ էքսպոն արտացոլում է կրթության արդյունքը, որը սրտացավ ու նվիրված ուսուցիչների, ինչպես նաև տաղանդաշատ երեխաների ջանքերի համատեղումն է:

«Ակնհայտ է, որ գաղափարների, ստեղծագործական մտքի, անկախության ու խիզախության պակաս չկա, իսկ դա նշանակում է՝ ամենակարևորը տեղի է ունենում դասարանում՝ ուսուցիչ-աշակերտ ճիշտ համագործակցությամբ»,- ասել է նախարարը՝ հաջողություն մաղթելով նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով:

Նախարարը նշել է, որ նոր ուսումնական տարին լինելու է հագեցած ու պատասխանատու, իսկ ոլորտի հիմնական շեշտադրումները կարվեն մշակութային կրթության և ապահով ու անվտանգ կրթական միջավայրի ապահովման ուղղություններով։

Մշակութային կրթության շարունակականության մասին

Նախարարը հիշեցրել է՝ նախորդ ուսումնական տարին հռչակվել էր մշակութային կրթության տարի, որի շրջանակում մի շարք նախաձեռնություններ են իրականացվել, գրանցվել են տպավորիչ արդյունքներ։ Կարևորելով մշակութային կրթության ապահովման շարունակականությունը՝ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ այս տարվա սեպտեմբերի 21-ից Հայաստանի պատմության թանգարանում Լուվրի թանգարանի հետ համագործակցությամբ վեց ամսով կբացվի միջնադարյան քրիստոնեությանը նվիրված բացառիկ ցուցադրություն, որտեղ առաջին անգամ կներկայացվեն եզակի ցուցանմուշներ։ Նախարարը կոչ է արել դպրոցներին առավել ակտիվ ներգրավել երեխաներին այս և մյուս մշակութային ծրագրերում՝ դրանք դիտարկելով որպես ուսուցման տրամաբանական շարունակություն։

Հայտարարվում է անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի

Անդրադառնալով բուլինգի, կիբերանվտանգության, վնասակար սովորությունների կանխարգելման հարցերին՝ նախարարը նշել է, որ դպրոցը պետք է ապահով լինի ոչ միայն երեխաների, այլև մանկավարժների ու ողջ կրթական համայնքի համար։ Նախարարը միաժամանակ տեղեկացրել է, որ 2024-2025 ուսումնական տարին հայտարարվել է անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի։ Մշակվել է դպրոցների անվտանգության ուղեցույց, իսկ տարվա ընթացքում նախատեսվում են վերապատրաստումներ և մասնագիտական խորհրդատվություններ։ ԿԳՄՍ նախարարը հորդորել է հատուկ ուշադրություն դարձնել նաև թվային անվտանգությանն ու անձնական տվյալների պաշտպանությանը։

Միջոցառումները կազմակերպել դպրոցների ներսում

ԿԳՄՍ նախարարը դպրոցների տնօրեններին նաև հորդորել է սեպտեմբերի առաջին օրերին միջոցառումները կազմակերպել շենքերի ներսում՝ պայմանավորված շոգ եղանակով և սպասվող բարձր ջերմաստիճանով:

«Խնդրում եմ միջոցառումները պլանավորել շենքերի ներսում. քանի դեռ բարձր ջերմաստիճանը պահպանվում է, ցանկալի չէ ունենալ ֆիզկուլտուրայի բացօթյա դասեր, այս ամբողջ գործընթացը կազմակերպեք դպրոցների ներսում»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը։

Խորհրդակցության ընթացքում նշվել է նաև, որ Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում առաջին հերթի դասերը կմեկնարկեն առավոտյան 08:15-ին. նպատակը մայրաքաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը թեթևացնելն է՝ հաշվի առնելով նաև ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպումը:

Հանրակրթության նոր չափորոշիչն այս ուսումնական տարում ներդրված կլինի 1- 11-րդ դասարաններում

Անդրադառնալով բովանդակային բարեփոխումներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հանրակրթության նոր չափորոշիչն այս ուսումնական տարում ներդրված կլինի 1- 11-րդ դասարաններում. «Չորրորդ և իններորդ դասարաններում գիտելիքի ստուգման գործընթացները կազմակերպվելու են նոր ձևով, ինչն արդեն երկու տարի Տավուշի մարզում փորձարկվել է. ունենք դրական փորձ և վստահ ենք, որ համատեղ աշխատանքով ուսումնական տարվա ավարտին կունենանք լավ արդյունքներ»։

Նախարարը գործընկերներին մաղթել է հաջողություններ նոր ուսումնական տարում՝ ընդգծելով, որ առաջիկա դժվարությունները պետք է հաղթահարվեն արդյունավետ համագործակցության, պատասխանատվության և կառավարչական ճիշտ մոտեցումների միջոցով։

Հաջորդաբար տեղի է ունեցել նաև քննարկում Երևանի նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն Սև ծովում Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատորԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինՍլովակիան պատրաստ է վիճարկել Ռուսաստանից նավթի ներմուծման հնարավոր արգելքը․ ՖիցոԱրծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն ՍիմոնյանՀայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմըՄեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակՀայաստանը երբեք չի կարող որևէ նախագծի մեջ մտնել, որը կարող է դեմ լինել իր անմիջական հարևանին, մասնավորապես՝ Իրանին. Ալեն Սիմոնյան70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի. դա իրականության հետ կապ չունի. Ալեն ՍիմոնյանՎենսը միջնորդների հետ բանակցություններ է վարում Իրանի հետ համաձայնության շուրջՄիլլերը՝ Սպիտակ տան նոր ղեկավարը․ Թրամփը պատրաստվում է կոշտ հակամարտության Կոնգրեսի հետԱպարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. ՀետքՄասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներինԻսկ ինչի մենք պետքա կարողանանք տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը՝ ոչ, և ավելին՝ վճարի դրա համար. Ալեն Սիմոնյան Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասինԲրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջՀրավիրում եմ ընդդիմադիրներին՝ քննարկենք՝ ի՞նչ զիջման մասին է խոսքը, պայմանագրի բոլոր կետերը երկկողմանի են. Ալեն ՍիմոնյանՎաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտելԵրևանին Էրիվան ասացին, Սևանին՝ Գյոչա, երգեր ու մշակութային հայտարարություններ են անում. ինչո՞ւ ենք մենք այլայլվում. Ալեն ՍիմոնյանԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը հետևել է կամավոր ատեստավորմանըՄասկը հայտնել է, որ ուղեծիր օգտակար բեռի դուրսբերման արժեքը կարող է նվազելTRIPP-ը միայն Թրամփի բիզնես նախագիծը չէ, այն նաև Հայաստանի համար է. Ալեն ՍիմոնյանԾանրամարտի ԱԱ. մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՄասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ TRIPP, համազգային միավորում․ Թուրքիան դադարեցրել է Իրանի ուղով գազի ներկրումըԵղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվումԽախտումներ են հայտնաբերվել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացումԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը TRIPP-ի մեկնարկը, Ալիևի՝ 100 հազար մարդու վերադարձի հայտարարությունն ու անկլավների հարցըTRIPP-ը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացման համար. ԱՄՆ դիվանագետՊաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՌուս տղամարդը յոթ օրվա կալանքի է ենթարկվել ինքնաթիռում անկարգություն առաջացնելու համարAfD-ն դեմ է Taurus հրթիռների մատակարարմանը ՈւկրաինայինԿիպրոսի կրթության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՆոյեմբերի 7-ին Փարիզում կարող է ցույցի դուրս գալ մինչև 60,000 մարդԱրբանյակային հետազոտությունները բացահայտել են Նեղոսի տակ թաքնված 2600-ամյա կառույցՈւկրաինան ակնկալում է 2027 թվականին 89 միլիարդ դոլարի օգնություն ստանալ Արևմուտքից Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինըԵմենի հարավ-արևմուտքում ավիահարվածներ են հասցվել շուկային․ կա առնվազն 30 զոհ և 8 վիրավորԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄԶապորոժիեի մարզի Կամիշևախայում զոհերի թիվը հասել է 55-ի․ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում ենՀռոմի պապը հույս ունի, որ Ալեշկիում առաքելությունը կշարունակվիՀայաստանն իր ճանաչված ու բաց սահմաններով պետք է հանձնեմ երիտասարդությանը. Փաշինյան՝ MaskOFF քննարկմանըՀայաստանը չեմ պատրաստվում դնել ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին. Ալեն ՍիմոնյանՈւկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները կրկին հարվածների թիրախում են․ 9 տուժած կաFox. Սպիտակ տան մոտ ձերբակալվել է Թրամփին սպանել սպառնացող անօրինական ներգաղթյալըԱմստերդամում ցուցարարները ներխուժել են Microsoft-ի տվյալների կենտրոնի շինհրապարակԵթե թուրքը հարձակվի, չենք հասցնի հզորանալ. Ալեն ՍիմոնյանMet Gala-ի 2027 թվականի ցուցահանդեսը կներկայացնի առօրյա հագուստը՝ ջինսերից մինչև փքված բաճկոններ5000 դոլարի դիմաց նախապատրաստվում էին սպանել Երևանի մի բնակչի. երեք տղամարդ ձերբակալվել է
Ամենադիտված