Գերմանիայում առաջարկել են փոխել օրհներգն ու դրոշը
Աշխարհ
Բունդեսթագի փոխնախագահ Բոդո Ռամելովն առաջարկել է հանրաքվեի դնել Գերմանիայի օրհներգի և դրոշի փոփոխության հարցը: Այս մասին նա ասել է Rheinusche Post թերթին տված հարցազրույցում։
«Ես գիտեմ, որ սև-կարմիր-ոսկեգույն դրոշը խորհրդանշում է տոտալիտար կառույցներից հրաժարվելը։ Բայց շատերն օտարություն են զգում այդ դրոշի նկատմամբ», - ասել է նա։ Ռամելովը նաև հայտարարել է՝ շատ Արևելյան գերմանացիներ «տարբեր պատճառներով չեն երգում ազգային օրհներգը»՝ «գերմանացիների երգը», որը գրվել է 1841 թվականին Հոֆման ֆոն Ֆալերսլեբենի կողմից Յոզեֆ Հայդնի երաժշտությամբ:
Օրենսդիրն առաջարկել է Գերմանիայի օրհներգը դարձնել «մանկական հիմնը», որը գրել է բանաստեղծ և դրամատուրգ Բերտոլտ Բրեխտը 1950 թվականին՝ որպես այլընտրանք նացիստական Գերմանիայի ագրեսիվ կերպարներին, որոնք առկա են «գերմանացիների երգում»։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի