Քննչական գործողություններ են իրականացվել դատավոր Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակում. ՀԿԿ
Քաղաքական
Հակակոռուպցիոն կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում խուզարկություններն իրականացվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:
Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ փաստաբան։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող հայտնել, հավելել են ՀԿԿ֊ից:
Քննչական գործողություններ են իրականացվել դատավոր, Դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակում, ԶԼՄ֊ների հաղորդմամբ` հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)