Սպանություն հանուն պատվի
Իրավունք
Բացահայտվել է Գյումրիի բնակչուհի, 21-ամյա Մարի Դավթյանի սպանությունը: Ինչպես հաղորդել էր ԼՈՒՐԵՐ.com–ը՝ նրա դին՝ այրված ու հոշոտված վիճակում, ոստիկանները հայտնաբերել էին Գյումրիի նախկին Պոլիտեխնիկի կիսաքանդ շենքի նկուղում:
Մարի Դավթյանին սպանել է 51-ամյա Գևորգ Թադևոսյանն' իր աղջկա պատիվը փրկելու համար: Հունվարի 21-ին ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզ է դարձել, որ Գյումրիի 51-ամյա բնակիչ, նախկինում դատապարտված Գեւորգ Թադեւոսյանը հունվարի 20-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի քանդված մասնաշենքի 1-ին հարկում՝ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, բռունցքներով հարվածել է Մարի Դավթյանի ծնոտին, կպչուն ժապավենով կապել ոտքերը, գլխին պոլիէթիլենային պարկ հագցրել եւ շնչահեղձ անելով՝ պարկը կպչուն ժապավենով փաթաթել վզին, որից հետո մարմինը ծածկելով լաթի կտորներով՝ գնացել է տուն: Այնուհետև՝ ժամը 19-ին վերադարձել և դիզելային վառելիք լցնելով՝ հրկիզել է կնոջը: Գեւորգ Թադեւոսյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում