Երբ Թրամփը կվերնավանի Պենտագոնը «Պատերազմի նախարարություն»․ Fox News
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հրամանագիր ստորագրել Պենտագոնը «Պատերազմի նախարարություն» վերանվանելու մասին: Սպասվում է՝ դա տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյային։
Նրա տեղեկություններով՝ Պենտագոնը լրացուցիչ անուն կունենա։ Գերատեսչության ղեկավար Փիթ Հեգսեթին կարելի է անվանել «պատերազմի նախարար»։
Բացի այդ, հրամանագիրը Հեգսեթին կպարտավորեցնի օրենսդրական և գործադիր միջոցներ պատրաստել, որոնք թույլ կտան Պենտագոնը վերանվանել մշտական հիմունքներով: Ընդ որում, չի հստակեցվում՝ արդյոք Կոնգրեսի հավանությունն անհրաժեշտ կլինի այդ որոշումն ընդունելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)