Եվրոպական մի շարք երկրներ միացել են Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին
Աշխարհ
Եվրոպական յոթ երկիր միացել է ԵՄ պատժամիջոցների շարքին, որոնք 2025 թվականին մտցվել էին Ռուսաստանի և Մոլդովայի դեմ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հայտարարությանը։
Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Իսլանդիան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Մոլդովան և Ուկրաինան միացել են պատժամիջոցներին։
Նշվում է, որ այս պետությունները աջակցել են ԵՄ-ի կողմից Ռուսաստանի և Մոլդովայի քաղաքացիների և կազմակերպությունների, ինչպես նաև շվեյցարացի լրագրող Նատալի Յամբի և ավստրալացի բլոգեր Սիմեոն Բոյկովի դեմ անձնական պատժամիջոցներին՝ «տեղեկատվության մանիպուլյացիայի» համար։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի