Էստոնիայի նախագահը Ռուսաստանի հետ սահմանակից եվրոպական պետություններին կոչ է արել պատրաստվել
Աշխարհ
Ռուսաստանի հետ սահմանակից եվրոպական պետությունները պետք է պատրաստվեն մի սցենարի, որի դեպքում ԱՄՆ-ն կարող է կրճատել իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում: Այս մասին POLITICO-ին տված հարցազրույցում ասել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը։
«Ամերիկյան զորքերի ներկայությունն Էստոնիայում և ընդհանրապես Եվրոպայում խիստ կարևոր է։ Դա կարևոր է ոչ միայն Եվրոպայի, այլև հենց ԱՄՆ-ի համար», - ընդգծել է պաշտոնյան։ Թեև նրան հանգստացնում են Թրամփի հայտարարությունները, օրինակ, Լեհաստանում կոնտինգենտների պահպանման մասին, էստոնացի առաջնորդը խոստովանում է՝ դժվար է կանխատեսել Վաշինգտոնի հետագա քայլերը։
«Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։ Դա նշանակում է, որ անհրաժեշտ է ամրապնդել սեփական պաշտպանական կարողությունները», - նշել է նախագահը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի