ՀՀ–ում ոստիկանությունը չի նայում, թե ով ում եղբայրն է․ Վահագն Ալեքսանյան
Քաղաքական
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր ձերբակալության մասին, նորից հիշեց «նախկիններին»։
«ՀՀ–ում կա ոստիկանություն, որն ընդհանրապես և ոչ մի պարագայում չի նայում, թե ով ում եղբայրն է, առանց կաշկանդվելու կարող է կանգնեցնել ցանկացածի եղբորը։ Հատկապես Փարաքարի շրջանում շատ օդիոզ պաշտոնյաներ են եղել ժամանակին ․․․ Որևէ մեկը կարո՞ղ էր Շմայսի ախպորը կանգնեցել»,– ասաց նա՝ հավելելով՝ «շատ լավ է, որ հիմա օրենքն աշխատում է»։
Ալեքսանյանը նաև նշեց՝ Մկրտչյանի եղբոր մոտից ոչինչ չի հայտնաբերվել։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 3-ին ձերբակալվել է վերջերս ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակված աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)