Մեծ հարգանք ունենք Հայաստանի հանդեպ, սա մեծ փորձություն է մեզ համար․ Պորտուգալիայի ընտրանու գլխավոր մարզիչ
Սպորտ
Հայաստանի և Պորտուգալիայի միջև խաղերը միշտ եղել են մրցակցային: Հայաստանն ունի նոր մարզիչ, նոր մոտեցումներ և տարբեր մարտավարություններ: Մենք գիտակցում ենք նրանց որակը: Ամենակարևորն այն է, որ կարողանանք չեզոքացնել Հայաստանի՝ տանը խաղալու առավելությունը: Դա կանենք մեր ինտենսիվ խաղով՝ գնդակը կորցնելուց հետո, և մեր որակով: Սա կլինի առանցքային գործոն։ Այս մասին Հայաստան–Պորտուգալիա խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պորտուգալիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը։
Նա նաև նշել է, որ Պորտուգալիայի ընտրանին երկու խաղ ունի 72 ժամվա ընթացքում, պետք է խելամտորեն կառավարեն մեկնարկային կազմը՝ Հայաստանի և Հունգարիայի դեմ խաղերի համար:
«Մենք մեծ հարգանք ունենք Հայաստանի հանդեպ, և սա մեծ փորձություն է մեզ համար: Թիմը ժամանեց խաղից երկու օր առաջ՝ այլ ծրագիր կազմելով, որպեսզի երկու օր շուտ ժամանի Հայաստան: Թիմը շատ կենտրոնացած է: Մենք խորապես հարգում ենք Հայաստանին: Պետք է հիշել, որ վերջին երեք խաղերից երկուսում այստեղ ոչ-ոքի ենք խաղացել, ինչը ընդգծում է այն դժվարությունները, որոնք մեզ սպասվում են վաղվա խաղում»,– նշել է Մարտինեսը։
Հիշեցնենք՝ Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ուժերը կչափի Պորտուգալիայի ընտրանու հետ։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի