ԱՄՆ-ն մասնակցել է Ուկրաինայում եվրոպական զորքերի տեղակայման ծրագրի մշակմանը
ԱՄՆ
Եվրոպական բանակների ղեկավարները մշակել են Ուկրաինայում ավելի քան 10 000 զինվորական տեղակայելու մանրամասն ծրագիր, որը պատրաստվել է ամերիկացի գեներալների մասնակցությամբ: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
Պարբերականը պնդում է, որ ցամաքային ուժերը կբաժանվեն երկու խմբի: Առաջինը կուսուցանի և օգնություն կցուցաբերի ուկրաինացի զինվորականներին, իսկ երկրորդը կաշխատի՝ «կանխելու Ռուսաստանի հնարավոր ապագա ներխուժումը»:
Աղբյուրը նշել է, որ Ուկրաինայի երկնքում օդային պարեկությունը պետք է իրականացնեն երկրից դուրս տեղակայված ռազմաօդային ուժերը: Նա հավելել է, որ ծրագրի մշակմանը մասնակցել է նաև Եվրոպայում ՆԱՏՕ-ի համատեղ հրամանատարության ղեկավարը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)