Այս 5 օրերի ընթացքում փորձել ենք հասկանալ մեր նոր մարզչի փիլիսոփայությունը․ Էդուարդ Սպերցյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականում մթնոլորտը հրաշալի է, Պորտուգալիայի հետ խաղից առաջ լրագրողների հետ հանդիպմանն ասաց հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
«Այս 5 օրերի ընթացքում փորձել ենք հասկանալ մեր նոր մարզչի փիլիսոփայությունը: Մենք փորձել ենք այս օրերին նրա ասածները կատարել ու լավագույնս դրսևորել վաղվա խաղում»,- նշեց նա։
Սպերցյանն ասաց, որ Ֆիզիկապես և հոգեպես շատ լավ մարզավիճակում է գտնվում։
«Տա Աստված, որ կարողանամ օգնել իմ հավաքականին»,- հավելեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը։
Հիշեցնենք՝ վաղը՝ ժամը 20։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ընտրանին կմրցի Պորտուգալիայի հավաքականի հետ։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի