Իրանը աջակցում է Պաղեստինին․ Արաղչի
Իրան
Իրանի ԱԳՆ նախարար Աբբաս Արաղչին Դոհայում ՀԱՄԱՍ-ի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հաստատել է Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը՝ աջակցելու պաղեստինյան ժողովրդի դիմադրությանը իսրայելական օկուպացիային, հաղորդում Է Mehr-ը:
Իրանի ԱԳՆ նախարարը բարձր է գնահատել պաղեստինցիների լեգենդար տոկունությունը «Սիոնիստական ռեժիմի աննախադեպ հանցագործությունների» առջև և կրկին ընդգծել՝ Իրանը աջակցում է պաղեստինցիների օրինական դիմադրությանը մինչև նրանց իրավունքների լիակատար վերականգնումը: Իրանի արտգործնախարարը նշել է Գազայում և Արևմտյան ափին Իսրայելի հանցագործությունների սրումը, ներառյալ սովի պայմանների ստեղծումը, ինչպես նաև սննդի համար հերթերում կանանց և երեխաների սպանությունները:
Նա ընդգծել է՝ միջազգային հանրությունն արթնանում է, իսկ իսլամական աշխարհի երկրները պետք է համակարգեն գործողությունները, որպեսզի կանգնեցնեն ցեղասպանությունը, հասցնեն հրատապ մարդասիրական օգնություն և պատասխանատվության ենթարկեն Իսրայելի առաջնորդներին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան