Մասկը մերժել է Թրամփի հրավերը․ CNN
ԱՄՆ
Ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկը չի ներկայացել Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը՝ չնայած հրավերին: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։
«Ինձ հրավիրեցին, բայց, ցավոք, չկարողացա գալ։ Այնտեղ կլինի իմ ներկայացուցիչը», - հայտարարել է Մասկը։
Նշվում է, որ ԱՄՆ ՏՏ ոլորտի առանցքային ներկայացուցիչների հետ Թրամփի հանդիպմանը ներկա են եղել Meta-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, Apple-ի ղեկավար Թիմ Կուկը, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչայը և OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)