Թրամփը գնալով՝ վատատես է դառնում Ուկրաինայի հակամարտության հարցում․ NBC
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ավելի ու ավելի վատատես» է դառնում Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում, հաղորդում է ամերիկյան NBC News հեռուստաալիքը։
«Թրամփը ավելի ու ավելի վատատես է դառնում ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի հեռանկարների հարցում», - ասվում է հրատարակության հայտարարության մեջ։
Նշվում է, որ Թրամփը չի կորցրել հակամարտության կարգավորման հույսը. հինգշաբթի՝ սեպտեմբերի 4-ին, նա հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ։
Հեռուստաալիքը հաղորդում է, որ Թրամփը նաև ընդգծել է, որ եվրոպացի առաջնորդները պետք է տնտեսական ճնշում գործադրեն Չինաստանի վրա Ռուսաստանի ռազմական ջանքերին աջակցելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)