Թրամփը Սպիտակ տանը ընթրիք է կազմակերպել Apple-ի, Google-ի և այլ IT ընկերությունների գործադիր տնօրենների հետ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ընթրիք է կազմակերպել առաջատար տեխնոլոգիական կորպորացիաների ղեկավարների հետ, հաղորդում է Financial Times-ը։
Հյուրերի թվում են Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը, Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը, Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը, OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալտմանը և այլ ընկերությունների ներկայացուցիչներ։ Իլոն Մասկը չի կարողացել անձամբ մասնակցել, փոխարենը պատվիրակ է ուղարկել։
Հանդիպման սկզբում Թրամփը նշել է, որ վարչակազմը հատուկ ուշադրություն է դարձնում տվյալների կենտրոնների ենթակառուցվածքների զարգացմանը։ Նրա խոսքով՝ աջակցությունը կտրամադրվի մատչելի էլեկտրաէներգիայի և արագացված թույլտվությունների միջոցով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)