ԱՄՆ փոխնախագահ Հարիսի անվտանգությունն ապահովում է Լոս Անջելեսի ոստիկանությունը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պետական պաշտպանությունից զրկված նախկին փոխնախագահ Քամալա Հարիսի անվտանգությունն այժմ իրականացնում է Լոս Անջելեսի ոստիկանությունը։ Այս մասին հաղորդում է Los Angeles Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ Հարիսի անվտանգությունն ապահովում են տասնյակից ավելի ոստիկաններ։
«Ենթադրվում է, որ այս միջոցառումը ժամանակավոր կլինի՝ մինչև այլընտրանքային ծրագիր գտնվի»,- բացատրել է Լոս Անջելեսի ոստիկանության հասարակայնության հետ կապերի տնօրեն Ջենիֆեր Ֆորկիշը։ Աղբյուրները պնդում են, որ Հարիսը մոտ ապագայում կվարձի իր սեփական անվտանգության աշխատակցին, որից հետո ոստիկանության օգնությունը անհրաժեշտ չի լինի։
Միևնույն ժամանակ, Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը մասամբ քննադատել է այս քայլը։ Նրա խոսքով՝ եթե նահանգապետ Գևին Նյուսոմը «ցանկանում է շահել տիկին Հարիսի և նրա հովանավորների բարեհաճությունը, նա պետք է վճարի գումարը, քանի որ Լոս Անջելեսի հարկատուները չպետք է վճարեն այս աբսուրդի համար»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)