ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային զենք մատակարարել՝ փոխարենը ստանալով ռազմական մտավոր սեփականության իրավունքները․ NBC
ԱՄՆ
Միացյալ Նահանգները քննարկում է Ուկրաինայի հետ ռազմական նպատակներով մտավոր սեփականության իրավունքների դիմաց զենք մատակարարելու գործարքը։ Այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրին։
«Միացյալ Նահանգները քննարկում է Ուկրաինայի հետ մոտ 100 միլիարդ դոլարի արժողությամբ գործարք, որի համաձայն Կիևը կկարողանա գնել ամերիկյան զենք, և Միացյալ Նահանգները կստանա Ուկրաինայի կողմից մշակված առաջադեմ համակարգերի մտավոր սեփականության իրավունքներ», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Պենտագոնում Կիևի հետ պաշտպանական համագործակցության հարցերը վերահսկում է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Դեն Քեյնը։ Քննարկումը վերաբերում է նաև զսպման և անձնակազմի վերապատրաստման հարցերին։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է