Տիգրան Մեծի պողոտայում բախվել են «BMW»-ն և «Chevrolet»-ը
Արտակարգ Պատահար
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:40-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ 36-ամյա Արևիկ Ա.-ի վարած «Chevrolet» և 29-ամյա Հովհաննես Մ.-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել