Լարվածություն սահմանին․ Լեհաստանի վարչապետը սպառնում է Բելառուսին հատուկ միջոցներով
Քաղաքական
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է հատուկ քայլեր ձեռնարկել Բելառուսի նկատմամբ՝ արձագանքելով Ռուսաստանի հետ անցկացվող «Արևմուտք-2025» համատեղ զորավարժություններին։ Տուսկը շեշտել է, որ նմանատիպ սադրանքների դեպքում Վարշավան կկիրառի «հատուկ միջոցներ»՝ մանրամասները ներկայացնելով առաջիկա շաբաթ։
Նա նաև զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ի երկրները համարժեք պատասխան կտան Մոսկվայի և Մինսկի ռազմական վարժանքներին՝ սեփական տարածքում լայնածավալ զորավարժություններ կազմակերպելով։ Լեհաստանի հայտարարությունները ընդգծում են տարածաշրջանում աճող լարվածությունը։
Մինչ այդ Բելառուսի ԱԳՆ-ն բողոք էր ներկայացրել Լեհաստանի դիվանագետին՝ երկրի տարածքում լեհ քաղաքացի Գժեգոշ Գավելին լրտեսության մեղադրանքով ձերբակալելու կապակցությամբ։ Նրան մոտ հայտնաբերվել էին Ա4 ֆորմատի փաստաթղթերի պատճեններ, որոնք, ըստ Մինսկի, առնչվում էին ռազմական վարժանքներին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)