ՇՀԿ–ին Հայաստանի և Ադրբեջանի անդամակցության հարցը չի քննարկվել ժամանակի սղության պատճառով. Հնդկաստանի ԱԳՆ
Քաղաքական
Հայաստանի և Ադրբեջանի` Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) անդամակցության հարցը շարունակում է քննարկվել կազմակերպության կողմից, հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը։
«Այս տարի և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը դիմել են ՇՀԿ անդամակցության համար։ Ժամանակի սղության պատճառով անդամ պետությունները չկարողացան որոշում կայացնել այս հարցի վերաբերյալ Թիենծինում։ Սակայն երկու երկրների անդամակցության հարցը շարունակում է քննարկվել կազմակերպության կողմից», - ասել է նա՝ պատասխանելով Հնդկաստանի կողմից ՇՀԿ–ին Ադրբեջանի անդամակցության արգելափակման վերաբերյալ հարցին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)