Տուսկը կասկածի տակ է դրել Արևմուտքի միասնականությունը Ուկրաինայի հարցում
Քաղաքական
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի հարաբերությունները Ուկրաինայի ու Ռուսաստանի համատեքստում շարունակում են մնալ բարդ և անորոշ։ Փարիզում «կամավորների կոալիցիայի» համաժողովից հետո նա ընդգծել է, որ չունի վստահություն, թե Արևմուտքը գործում է լիովին համաձայնեցված։
Տուսկի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումները չեն ձևավորել այն պատկերացումը, որ «ամեն ինչ արվում է այնպես, ինչպես պետք է»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը լքել է Փարիզում տեղի ունեցած հանդիպումը՝ սկսվելուց պակաս քան մեկ ժամ անց, ինչը ևս մեկ անգամ ընդգծել է Արևմուտքի ներսում առկա տարաձայնությունները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)