Ես չեմ զղջում «Բարսելոնան» լքելու համար․ Մարկ Գիու
Սպորտ
«Բարսելոնայի» սան Մարկ Գիուն, որը 2024 թվականի ամռանը միացել է «Չելսիին», խոսել է կատալոնական ակումբը լքելու մասին։
«Ես չեմ զղջում «Բարսելոնան» լքելու համար։ Ես հեռացա, քանի որ կարծում էի, որ դա լավագույն որոշումն է իմ կարիերայի համար։ Դա դժվար որոշում էր, սակայն «Բարսելոնայում» բազմաթիվ հարձակվողներ կային, և ոչ ոք չէր երաշխավորում իմ տեղը հիմնական կազմում», — ասել է Գիուն։
«Բարսելոնայի» հիմնական թիմում Գիուն մասնակցել է 7 խաղի և խփել է 2 գոլ։ «Չելսիի» մարզաշապիկով նա արդեն հանդես է եկել 16 խաղում և 6 գոլի հեղինակ դարձել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ