Թրամփը խոստացել է զբաղվել Ուկրաինայի անվտանգության երաշխիքներով
ԱՄՆ
Միացյալ Նահանգները և նրա գործընկերները կզբաղվեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մշակման հարցերով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցին Օվալաձև աշխատասենյակում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք կաշխատենք այս ուղղությամբ։ Մենք ուզում ենք փրկել շատ կյանքեր, ուստի կգործենք։ Կարծում եմ՝ մարդիկ ակնկալում են, որ մենք կօգնենք բոլորին», - ասել է ամերիկացի առաջնորդը։
Թրամփը հավելել է, որ Եվրոպան կարևոր դեր կխաղա այս հարցում։ Նրա խոսքով՝ դա պայմանավորված է նրանով, որ եվրոպացիները «ցանկանում են առաջինը լինել»։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է