Պենտագոնը մտադիր է զբաղվել ԱՄՆ պաշտպանության ամրապնդմամբ. Politico
ԱՄՆ
Միացյալ Նահանգները մտադիր է Ռուսաստանին և Չինաստանին զսպելուց իր ուշադրությունը տեղափոխել իր մայրցամաքային մասի պաշտպանության ամրապնդման և Արևմտյան կիսագնդում անվտանգության ապահովման վրա։ Այս մասին հաղորդում է Politico թերթը՝ հղում անելով Պենտագոնի կողմից պատրաստվող ԱՄՆ Ազգային պաշտպանության ռազմավարության նոր հատվածներին։
Փաստաթղթի հիմնական մշակողը պաշտպանության քաղաքականության գծով փոխնախարար Էլբրիջ Քոլբին է։ Ռազմավարության նախագիծը, ինչպես գրում է թերթը, արդեն ներկայացվել է նախարար Փիթ Հեգսեթին՝ վերանայման համար։ Politico-ի աղբյուրների համաձայն՝ դրանում առաջնահերթությունը տրվում է ոչ թե Մոսկվային և Պեկինին հակազդելուն, այլ «ներքին և տարածաշրջանային առաքելությունների» իրականացմանը։
Հրապարակման զրուցակիցների կարծիքով՝ սա մեծ տեղաշարժ կլինի Միացյալ Նահանգների և տարբեր մայրցամաքներում դաշնակիցների համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)