Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
Հասարակություն
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 6-ին, ժամը 13։48-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում այրվում են խոտածածկույթ և ավտոմեքենաներ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է 6 տրանսպորտային միջոց։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։51-ին, մարվել՝ 15։45-ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)