Թուրքիայից պատվիրակություն կժամանի Հայաստան․ NTV
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունը շուտով կմեկնի Հայաստան՝ «Ալիջան» սահմանային անցակետով։
Այս մասին հայտնել է թուրքական NTV հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Ակնկալվում է, որ միջկառավարական նիստում կարող են կայացվել երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ որոշ որոշումներ, ինչպես նաև կքննարկվի նախկինում համաձայնեցված քայլերի իրականացումը։
Այցը նախատեսված է հաջորդ շաբաթվա սկզբին։
ԹԱՐՄԱՑՈՒՄ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ