Պատգամավորը խոստովանել է, որ աշխատել է էսկորտում
Այլ
Ֆինլանդիայի խորհրդարանի անդամ Աննա Կոնտուլան պատմել է, որ 16 տարեկանից աշխատել է էսկորտում։ Այս մասին հայտնել է «Helsingin Sanomat» թերթը։
Կոնտուլան ասել է, որ այս ընտրության պատճառները եղել են սուր զգացողությունների բացակայությունը և ֆինանսական դժվարությունները։ Իր խոսքով՝ հաճախորդներ է գտել թերթերի հայտարարությունների միջոցով։ Աննան նշել է, որ մոտ երկու տարի ապրել է այդ կյանքով, որից հետո ամուսնացել է։ Սակայն ամուսնալուծությունից հետո վերադարձել է էսկորտում աշխատանքին։
2011 թվականից Կոնտուլան Ֆինլանդիայի խորհրդարանի անդամ է։ Իր խոսքով՝ ներկայիս ժամկետը իր համար վերջինը կլինի։ Քաղաքական գործիչը սոցիալական գիտությունների դոկտորի կոչում ունի, նրա դիսերտացիան նվիրված է Ֆինլանդիայում սեքս ոլորտի աշխատողների խնդիրներին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)