ԱՄՆ-ն Ռուսաստանին սպառնացել է կոշտ միջոցներով
ԱՄՆ
ԱՄՆ-ը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ, սակայն ԵՄ-ի օգնության կարիքն ունի, որպեսզի դրանք արդյունավետ լինեն: Այս մասին X-ում հայտարարել Է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։
«Ինչպես միշտ բիզնես մոտեցումը չաշխատեց։ Մենք պատրաստ ենք կոշտ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ, սակայն մեր եվրոպացի գործընկերները պետք է ամբողջությամբ միանան մեզ՝ հաջողության հասնելու համար», - ասել է նախարարը։
Բեսենտի խոսքով՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն համակարծիք են Ուկրաինայում հակամարտության դադարեցման կարևորության հարցում, և խաղաղ բանակցություններին աջակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմավարության շրջանակներում բոլոր տարբերակները նախկինի պես մնում են օրակարգում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)