Սա ուղղակի անհեթեթություն է. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կտրուկ արձագանքել է Եվրոպական միության հայտարարություններին՝ կապված Ռուսաստանի կողմից Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ինքնաթիռի վրա իբր իրականացված հարձակման մասին։ Նախարարը դրանք անվանել է «անհեթեթություն»՝ ընդգծելով, որ այդ մեղադրանքներն իրական հիմք չունեն։
Լավրովը նշել է, որ նույնիսկ ԵՄ ներկայացուցիչներն իրենց իսկ հայտարարությունները հետագայում հերքել են։ Նրա խոսքով՝ նման տեսակետներն առավել շատ քաղաքական մանիպուլյացիայի փորձ են, քան իրական վտանգի արձանագրում։
Հայտարարությունը հնչել է Ռուսաստանի և ԵՄ-ի հարաբերություններում լարվածության ֆոնին՝ հատկապես Ուկրաինայում պատերազմի և արևմտյան պատժամիջոցների շարունակվող քաղաքականության պայմաններում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին