Լեհաստանը 11 սեպտեմբերին փակելու է սահմանը Բելառուսի հետ
Քաղաքական
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ երկիրը պատրաստվում է ամբողջությամբ փակել սահմանը Բելառուսի հետ՝ սկսած սեպտեմբերի 11-ի գիշերից։ Տուսկի խոսքով՝ այս որոշումը կապված է Ռուսաստանի և Բելառուսի համատեղ «Արևմուտք-2025» ռազմական վարժանքների հետ, որոնք անցկացվելու են տարածաշրջանում։
Վարչապետը նշել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով կփակվեն բոլոր անցակետերը, այդ թվում՝ երկաթուղայինը։ Նրա խոսքով՝ այս քայլը նպատակ ունի կանխել հնարավոր սպառնալիքները, որոնք կարող են առաջանալ վարժանքների ֆոնին։
Լեհաստանի և Բելառուսի սահմանային լարվածությունը վերջին ամիսներին սրվել է՝ պայմանավորված Ռուսաստանի հետ Մինսկի սերտ ռազմական համագործակցությամբ և Ուկրաինայի պատերազմին հարող տարածաշրջանի աճող վտանգներով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)