«Ուղիղ կապ» ՀՀ ոստիկանության հետ
Իրավունք
Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունում գործում է «Ուղիղ կապ», որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում են ոստիկանության ծառայությունների պատասխանատուները:
Հունվարի 26-ին հերթական «Ուղիղ կապ»-ի հյուրն է լինելու ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը, ում կարող եք հարցեր ուղղել ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունների, այդ թվում՝ իրավախախտումների, ինչպես նաեւ հակահասարակական արարքի մասին հաղորդում կամ հայտարարություն չընդունելու վերաբերյալ:
«Ուղիղ կապ»-ը կգործի հունվարի 26-ին, ժամը 14.30-ից մինչեւ 17.30-ը՝ 59-60-54 հեռախոսահամարով:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում