Մերցը և ֆոն դեր Լեյենը վիճել են Ուկրաինայի պատճառով
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը վիճել են Ուկրաինայի պատճառով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Մերցը քննադատել է ֆոն դեր Լեյենին ԵՄ-ում իշխանության գերկենտրոնացման ձգտման համար։ Նշվում է՝ Գերմանիայի կանցլերը ծրագրում է լիազորությունների մի մասը Բրյուսելից վերադարձնել Ազգային մայրաքաղաքներ: Քաղաքական գործիչների միջև հակամարտության հիմնական պատճառը ուկրաինական ճգնաժամն է և դրա կարգավորման մոտեցումները։
Նյութում ասվում է՝ ԵՀ ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր զինված ուժեր Կիև ուղարկելու եվրոպական երկրների համաձայնեցված ռազմավարության գոյության մասին: Գերմանիայում հերքել են այդ տեղեկությունը՝ հայտարարելով՝ Բեռլինը նման ծրագրեր չունի։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ